Մեծամորի հնագիտական թանգարան

Այսօր մենք այցելեցինք Մեծամորի թանգարան և Զիարատ եզդիական տաճար մեզ հետ եկել էին նաև տուրիզմի 3-րդ կուրսի ուսանողները ովքեր մեզ պատմեցին տաճարի մասին։ Սկզբից գնացինք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Մեծամորը գտնվում է Արմավիրի մարզում, որի խոշոր քաղաքներն են՝ Էջմիածինը, Արմավիրը, Մեծամորը:

Տանգարանում տեսանք մարդու կմախք պարկած կողմից հասկացանք, որ տղամարդու կմախք է։ Տղամարդկանց պարկեցնում են աջ կողմի վրա, իսկ կանանց պարկեցնում էին ձախ կողմի վրա: Պարկեցնում էին կծկված առաջ հավատում էին, որ մարդը պետք է գնա այն աշխարհ այնպես, ինչպես որ եկել է հենց այդ այն աշխարհից: Կանանց թաղում էին ավելի խորը, քան տղամարդկանց, քանի որ համարում էին, որ կինը հետ կգա: Ոտքերի մոտ դնում էին հանգուցյալին պատկանող իրերը:

Տեսանք այն ժամանակվա հաց պատրաստելու սարքը: Տեսանք նաև փոքր զարդեր իրենց բացատրություններով: Օրինակ՝ առաջին թալիսմանները, որոնք թռչունների ոսկորներից էին: Ներքևի հարկում կար մի տեղ, որտեղ պահվում են ոսկուց և այլ թանկարժեք քարերից պատրաստված զարդեր: Կար առյուծի պատկերով զարդ, որը պատկերվում է գոտիների վրա, և ունի վրան սվաստիկայի նշանը ինչը խորհրդանշում էր արև և հավերժություն: Այն ժամանակ ձիերին շատ մեծ նշանակություն էին տալիս, և նրանց չէին օգտագործում միայն տեղից-տեղ տեղափոխվելու համար, այլ նաև հարկավոր էին պատերազմական իրավիճակներում: Բոլոր այդ կաթսաները, կճերը ունեին բավականին գեղեցիկ նախշեր, օրինակ՝ կար մի կաթսա, որի վրա պատկերված էր մաշկ հանող օձ էր, ինչը վերածնունդ էր համարվում:

Տանգարանից դուրս եկանք տարացքով պտտվեցինք և գնացինք եզդիական տաճար։ Մենք եզդիների մասին անցել էինք և որոշ չափով գիտեինք նրանց մշակույթի մասին։ Քանի որ նրանք արևպաշտ են նրանց տաճարի վերևում, պատերի վրա պատկերված էին արևներ: Տաճարի կարուցումը ավարտել էին 2019 թ-ին։ Այնտեղ կաին հայտնի մարդկանց, հերոսների արձաններ ովքեր կապ են ունեցել եզդիների հետ օրինակ՝ Անդրանիկ Զորավար, Կոմիտաս Վարդապետ և այլոք: Ուրախ եմ որ եկա այստեղ , ձեզ էլ խորհուրդ կտամ այցելեք եթե չեք գնացել․․․

Leave a comment