Պատմության թանգարան

Մենք Ընկեր Ելենայի, Ընկեր Հեղինեյի և 1-3 կուրսի հետ այցելեցինք պատմության թանգարան: Այնտեղ ամբողջությամբ ներկայացվում է հայոց պատմությունը, սկսած հին քարի դարից: Մենք տեսանք հայաստանում պահված հին գտածոներ, տարբեր հնավայրերից բերված: Առաջին հարկում դրված էին բազմաֆունկցիոնալ գործիքներ։ Ուսումասիրեցինք տարբեր զարդեր, թևնոցներ որոնք ունեին 7000 տարվա պատմություն: Մարդիկ այդ զարդերը օգտագործել են չար ուժերից պաշտպանվելու համար: Թաղման ծեսերից առաջ մահացածին տալիս էին բավականին մեծ տարածք, որպեսզի տեղավորեին նրանց և նրանց առարկաները: Տեսանք գավաթներ, որոնք առանձնահատուկ գեղեցիկ էին իրենց դիզաինով: Տեսանք նաև մեզ ծանոթ Ուրարտական գրային համակարգը՝ սեպագրերը, ինչպես նաև մեծ կարասները որի մեջ պահում էին գինի հողի տակ, որը օգտագործում էին միայն ծեսերի ժամանակ:

Հետո անրադարձանք մետաղադրամներին, որտեղ տեսանք հենց առաջինը Տիգրան Մեծի մետաղրադրամը: Հետո արդեն թղթադրամները նայեցինք այն ժամանակվա ու հիմա, և բավավանին տարբեր էին միմյանցից:

Leave a comment